Նորագավիթում «Նիսանը» բախվել է արգելապատնեշին
SocietyՀայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 1-ին, ժամը 20:58-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նորագավիթ 1-ին փողոցում «Nissan Tiida» մակնիշի 35 DC 358 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 31-ամյա Ջ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին. տուժածներ չկան:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: