ՀՀԿ-ի շտաբում տարեց կինը հանկարծամահ է եղել. նախընտրական շտաբը փակ է (Ֆոտո)
SocietyNews.am-ը գրում է.
Հայաստանի հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով առաջադրված Արման Սահակյանի՝ Երեւանի Հասրաթյան 16 շենքում գործող շտաբը, որտեղ այսօր 77-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել, այս պահին փակ է: Նախընտրական շտաբի վրա փակցված նախընտրական պաստառները, տարբերանշանը հեռացվել են, սակայն, տարածքում գործող տաքսի ծառայությունների վարորդները հաստատել են, որ այդ տարածքը Արման Սահակայնի նախընտրական շտաբն է եղել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից էլ տեղեկացրին, որ ոստիկանություն ահազանգը ստացվել է շտապօգնության ծառայությունից, տեղում պարզվել է, որ տարեց կինը հանկարծամահ է եղել:
Ավելի վաղ Shamshyan.com-ի հաղորդել էր, որ Հասրաթյան 16 շենքում գործող ընկերություններից մեկում հայտնաբերվել է 77-ամյա Սուսաննա Հարությունյանի դին:
Նշված վայրը օգտագործվում է ինչ-որ տուրիստական ընկերության կողմից, սակայն այս օրերին գործել է որպես Արման Սահակյանի նախնըտրական շտաբ: Քաղաքացիներն ասում էին՝ երբ մահացածի դին տեղափոխել են, շտաբի անդամներն արագ հեռացրել են Արման Սահակյանի պաստառները:

