Վախճանվել Է Էլեկտրոնային երաժշտության ռահվիրա Իկուտարո Կակեհասին
Culture 87 տարեկան հասակում վախճանվել Է Էլեկտրոնային երաժշտական գործիքներ արտադրող Roland Corporation ընկերության հիմնադիր, ճապոնացի ինժեներ Իկուտարո Կակեհասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
1972 թվականին Կակեհասին հիմնել Է Roland ընկերությունը, որն արագորեն դարձել Է համաշխարհային առաջատարներից մեկն Էլեկտրոնային երաժշտական գործիքների եւ վերահսկիչների մշակման եւ արտադրության բնագավառում:
Կակեհասին, այլ բաների թվում, ստեղծել Է մի շարք մեծ ժողովրդականություն վայելող դրամ- մեքենաներ, այդ թվում՝ հռչակավոր TR-808-ը, որն օգտագործել են հայտնի շատ երաժիշտներ՝ Մարվին Գեյից մինչեւ Քանյե Ուեսթը: TR-808-ը մինչ օրս ակտիվորեն կիրառվում Է հիփ-հոփում, Էլեկտրոյում, մինիմալ-տեխնոյում եւ Էլեկտրոնային պարային երաժշտության շատ այլ ձեւերում:
Այսօր Roland ընկերությունն ստեղծում Է համակարգչային ծրագրեր, ինչպես նաեւ ծրագրեր iPad-ի եւ iPhone-ի համար, որոնք կողմնորոշված են դեպի սիրող-երաժիշտները:
2013 թվականին Կակեհասին ստացել Է «Գրեմի» մրցանակ՝ երաժշտական տեխնոլոգիաների զարգացման բնագավառում ներդրած ավանդի համար: