Երևանի Խաղաղ Դոնի փողոցում ավտոտնակ է այրվում
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 3-ին, ժամը 16:53-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում այրվում է ավտոտնակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Կարեն Սարգսյանին պատկանող թիվ 87 ավտոտնակում այրվել են 3 աթոռ, ավտոտնակի մոտակայքում մոտ 20 խմ աղբ և մոտ 3 խմ փայտ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:22-ին, մարվել՝ 17:46-ին: