Սամվել Ավետիսյանն ընտրվել է ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի նախագահ
SocietyՏեղի է ունեցել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) նորակազմ Հավատարմագրման հանձնաժողովի անդրանիկ նիստը: Այն վարել է ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը:
Ինչպես տեղեկացրեց ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատուն, նիստի օրակարգում Հավատարմագրման հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն էր: Քննարկումից հետո միաձայն քվեարկությամբ հավատարմագրման հանձնաժողովի նախագահ է ընտրվել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՏՀ «ԱՄԲԵՐԴ» հետազոտական կենտրոնի «Ազգային մրցունակության և միջազգայնացման հետազոտություններ» ծրագրի տնօրեն Սամվել Ավետիսյանը, իսկ կենսաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ էկոլոգիայի և բնության պահպանության ամբիո նի վարիչ, Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնի ղեկավար Նելլի Հովհաննիսյանը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Քննարկվել է նաև հանձնաժողովի հետագա գործունեությունը, համաձայնեցվել առաջիկա նիստի օրակարգը և ժամանակացույցը: