ՀՀԿ-ականներին հրահանգված է Սամվել Բաբայանի մասին ավելորդ արտահայտություն թույլ չտալ. «Հրապարակ»
Society«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով` Սամվել Բաբայանի առնչությամբ ՀՀԿ-ականներին հրահանգված է որևէ ավելորդ արտահայտություն թույլ չտալ և հղում անել բացառապես իրավապահ մարմիններին, «չնայած ապացուցողական բազա կա»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամ մեր զրուցակիցը:
«Բոլոր դեպքերում, Սամվելը եղել է Ղարաբաղի պաշտպանության նախարար, պատերազմով է անցել, գեներալ-լեյտենանտ է, Արցախի հերոս, հանրությունն էլ ճիշտ չի հասկանա. պետք է տեղ թողնել»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: