«Քաղաքականությունից հոգնած» Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, «դիտորդություն» է անում՝ վերահսկելով ընտրությունը. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀԿ–ական պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, անձամբ էր վերահսկում Արարատի մարզի Յուվա գյուղի դպրոցում տեղակայված թիվ 12/34 ու 12/35 ընտրատեղամասերի ընտրությունները: Ընդ որում՝ դպրոցում տեղակայված երկու տեղամասերում պատգամավորը շրջում էր առանց բեյջի: Չնայած դրան, 12/34 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Գրետա Եղիազարյանը պնդեց, որ պատգամավորը չի ուղղորդում ընտրողներին: «Ինքը եկել, պտտվել, գնացել ա, չեմ նկատել՝ ինքն էստեղ ա ընտրե՞լ, թե՞ մյուս տեղամասում: Չեմ կարծում, որ ինչ–որ արտառոց բան ա արել»,– ասաց Եղիազարյանը:
Նույն դպրոցում տեղակայված 12/35 ընտրատեղամասի նախագահ Թամարա Դավթյանը հարցին, թե ինչու է թույլ տալիս, որ պատգամավորն ուղղորդի ընտրողներին, պատասխանեց. «Պատգամավորը չի ուղղորդում, ինքը որպես դիտորդ մտնում, դուրս է գալիս»:
Ընտրատեղամասից ընտրատեղամաս շրջող Կարո Կարապետյանին մի քանի հարց ուղղեցինք:
– Պարոն Կարապետյան, ինչպե՞ս հասկանանք Ձեր ներկայությունն էստեղ:
– Իմ հետ մի խոսացեք: Դիտորդ եմ «Շահեն» կազմակերպությունից: Պաշտպանում եմ ՀՀԿ–ին ու Արայիկ Գրիգորյանին: Փակենք:
–Տեղեկություն կա, որ էստեղ մարդկանց ուղղորդում եք:
– Չկա նման բան: Ով որ ասել ա, գլուխը պատին ա տվել, «մուտիտ» եք անում, քո գործն ա, դրա համար էլ ասում ես:
– Եկել եք, որ Ձեր պատգամավորական ազդեցությո՞ւնն ունենաք գյուղի ընտրության վրա:
–Չէ, ինչ պատգամավորական, էս գյուղը ոնց ուզում ա, նենց անում ա: Տենց բան գոյություն չունի:
– Իսկ եթե Ձեր պաշտպանած թեկնածուն չընտրվի, ի՞նչ եք անելու:
– Ընտրվել, պրծել ա արդեն ինքը: Թազա ձևավորված ԱԺ–ում արդեն ինքը պատգամավոր ա:
– Ի՞նչ գիտեք, էստեղ ուրիշ թեկնածուներ էլ կան:
– Որովհետև ժողովուրդն ա իրան սիրում, հարգում:
– Չեք կարծո՞ւմ, որ Ձեր ներկայությունն արդեն իսկ ճնշող ազդեցություն է ունենում ընտրողների վրա:
– Իհարկե՝ ոչ, Ձերն ավելի շատ ա:
– Իսկ ի՞նչն էր պատճառը, որ այս անգամ Դուք չառաջադրվեցիք:
– Չուզեցա, քաղաքականությունից դուրս եկա:
– Ձեզ դո՞ւրս հրավիրեցին:
– Չէ, ես դուրս եկա, անձամբ ես: Չեմ ուզում հերիք ա, հոգնել եմ, թող նորերը գնան:
– Այնքան շատ զբաղվեցիք քաղաքականությամբ, որ հոգնե՞լ եք:
– Այո:
– Իսկ ինչո՞ւ որոշեցիք դիտորդ դառնալ, դա Ձեզ ի՞նչ կտա:
– Չեմ ուզում պատասխանել Ձեր հարցերին:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: