Իրանը նավթի եւ գազախտւցքի արտահանման նոր ռեկորդ Է սահմանել
EconomicsԻրանի նավթի եւ գազախտուցքի արտահանման ծավալը նոր ռեկորդ Է սահմանել՝ հասնելով օրական 3 մլն 50 հազար բարելի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իսլամական Հանրապետության նավթի նախարարությունը:
Մարտի 20-ին ավարտված իրանական տարվա վերջին ամսվա ընթացքում նավթի արտահանումը կազմել Է օրական 2,265 մլն բարել, իսկ գազախտուցքի բաժինը՝ օրական 785 հազար բարել, ապրիլի 4-ին հայտնել են իրանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով նախարարության տվյալները:
Իրանական նավթի գլխավոր գնորդներն են՝ Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հունաստանը եւ Իտալիան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: