Yerevan, 21.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Լինել ստեղծագործ և անընդհատ զարգանալ. «Երևան Մոլը» ներկայացնում է նոր պրոդուկտներ

Lifestyle

 Blognews.am-ը գրում է.

Ապրիլի երկրորդ կեսից մինչև մայիսի սկիզբն ընկած ժամանակահատվածում Երևան Մոլը մի շարք անակնկալներ է պատրաստել իր մշտական և ապագա հաճախորդների համար: Նոր բրենդեր, խանութներ, նվեր քարտ և անգամ ինտերակտիվ կայք-բլոգ. Այս ամենը «Երևան մոլ»-ի համար ստեղծում է բոլոր հնարավորությունները՝ բնագավառում առաջատարի դիրքերն ամրապնդելու համար:

BlogNews.am-ն օրերս մայրաքաղաքի ամենասիրելի ժամանցային ու առևտրի կենտրոնում էր, որի մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանի ուղեկցությամբ էլ շրջեցինք «Երևան Մոլ»-ի տարածքում ու լուսանկարեցինք այն ամենը, ինչի մասին պատրաստվում ենք կիսվել նաև Ձեզ հետ:

Բազմաթիվ նորույթներից առաջինը նվեր քարտն է, որը կլինի եզակի պրոդուկտ շուկայում:

     

Այս նվեր քարտը հնարավորություն է տալիս քարտի տիրոջը օգտվել «Երևան Մոլ»-ի տարածքում գործող ցանկացած ծառայությունից՝ սկսած մանկական ժամանցի կենտրոնից մինչև կինոթատրոն ու խանութներ: «Դեռ անցած տարում ենք զգացել այս քարտի պահանջարկը: Խանութներն ու բրենդերը ունեն առանձին նվեր քարտեր, սակայն որ մոլն ունենա նման քարտ՝ նման բան Հայաստանում չկա»,- նշում է Շուշան Ավագիմյանն ու հավելում,-«Երևան Մոլ»-ն ունի առանձին՝ ակումբային կուտակային քարտ, որի վրա մեր մոտ գնումներ կատարելու դեպքում միավորներ են կուտակվում: Սակայն մեր նորույթը բոլորովին նոր բան է: Սա զուտ նվեր քարտ է, որի հասցեատերը քարտի պարունակությունը կարող է ծախսել այնպես, ինչպես ինքը կցանկանա: Սովորական նվեր քարտերը այսպիսի հնարավորություն չեն տալիս ու կարծես թե պարտավորեցնում են գնում կատարել կոնկրետ խանութից: Այս նոր, նվեր քարտի հնարավորություններն անսահմանափակ են: Քարտի տերը կարող է գնումներ անել կամ այլ ծառայություններից օգտվել այն խանութից , որն ինքն է նախընտրում: Սա իսկապես հրաշալի նվեր է՝ լայն հնարավորություններով»: «Երևան Մոլ»-ի նվեր քարտը հանդիսանում է ոչ թե  որևէ բանկի հետ համատեղ նախագիծ, ինչի դեպքում հաճախորդները քարտը գնելու համար պետք է ներկայացնեն հայտ և սպասեն մի քանի օր, այլ ամբողջապես  «Երևան Մոլ»-ի պրոդուկտն է: 

Տարածաշրջանում առաջին և միակ «Zara home» home textil կատեգորիայի խանութը ևս կներկայացնի «Երևան Մոլ»-ը: Հայաստանում իր բնագավառի մեջ առաջատար «Zigzag» բրենդը ևս խանութ բացեց «Երևան Մոլում»: «Երևան Մոլ»-ում է ներկայացված է նաև Հայստանում միակ «Mango Man» իսպանական բրենդը: Իսկ «Benetton» հայտնի խանութն էլ տեղափոխվել է «Երևան Մոլ»՝ թողնելով քաղաքային առևտրի ձևաչափը: «Սա խոսում է այն մասին, որ քաղաքային խանուրթներից առևտուր անելու ֆորմատն արդեն վաղուց իր տեղը զիջում է մոլերին»,- Նշում է Շուշան Ավագիմյանն ու հատուկ ոգևորությամբ պատմում գալիք Ապրիլի 7-ին տեղի ունենալիք միջոցառումների մասին, որոնք իսկական տոն կդարձնեն «Երևան Մոլի» այցելուների օրը:

 

«Նախատեսում ենք նաև հետաքրքիր ու կրեատիվ նորաձևության ցուցադրություն: Սա ամբիցիոզ մի նախագիծ է, որը նպատակ ունի «Երևան Մոլ»-ի վրա հրավիրել առաջադեմ ու կարծիք թելադրող երիտասարդության ուշադրությունը, չմոռանալով մեր մշտական 30+, 40+ սեգմենտի մասին»: Նշենք, որ նվեր քարտը կգործարկվի մայիսի առաջին մեկ շաբաթվա ընթացքում, իսկ 10 օրից էլ կթողարկվի «Երևան Մոլ»-ի վեբ կայք-բլոգը, որտեղ նորաձևությամբ հետաքրքրվողները կգտնեն իրենց հուզող հարցերի պատասխանները, լուքերի ու հագուստի համադրման տարբերակներ:

«Գեղեցիկ հանգվել դեռ չի նշանակում թանկ հագնվել, պարզապես պետք է կարողանալ ամեն ինչ համադրել, ինչն էլ սովորեցնելու ենք մեր բլոգի միջոցով», - ասում է մոլի մարքետինգի տնօրենը: Դե իսկ «Երևան Մոլ»-ի բջջային հավելվածը, որն ունի մոտ 30 000 ներբեռնումների քանակ, հնարավորություն է տալիս ծանոթանալ մոլում գործող զեղչերին, ակցիաներին, ինչպես նաև հնարավորություն է տալիս գնել «ԿԻնոՊարկի» օնլայն տոմսեր:

«Լինել նորարար ու անընդհատ զարմացնել ու գոհացնել հաճախորդին. սա մեր սկզբունքն է, որը տարբերում է մեզ շուկայում գոյություն ունեցող մնացած ընկերություններից»,- այսպես է կարճ ձևակերպում «Երևան Մոլ»-ի ռազմավարությունը Շուշան Ավագիմյանը, ինչն, իհարկե, բացի մարքեթինգային ճիշտ քաղաքականություն լինելուց, նաև գնումներ կատարելու նոր ու քաղաքակիրթ մշակույթ է ձևավորում մեր քաղաքում:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue