Գարնան ամենաթրենդային սանրվածքը. միկրոչոլկա. լուսանկարներ
LifestyleWnews.am-ը գրում է.
Համաշխարհային նորաձեւության ցուցադրությունները մեզ ուրախացրել են նոր սանրվածքներով՝ սիրված ձիու պոչով, դիմահարդարման նոր տեխնիկաներով, որոնց Wnews.am-ն արդեն անդրադարձել է։ Թվում էր անգամ, որ թրենդներն ավելի շատ են, քան մենք կարող ենք փորձարկել. oրինակ՝Gucci եւ Rochas նորաձեւության տները որոշել են, որ մեզ պակասում է չոլկան։
Նկատենք, որ ալիքավոր, ճակատը ծածկող չոլկաներին փոխարինելու են գալիս վայրի, գերկարճ չոլկաները։ Հիշում եք չէ՞ 2000-ականների կերպարները։
Իհարկե այս սանրվածքը ոչ բոլորին է սազում. այն համարձակների համար է։

Այսպիսով, եթե երբեւէ չոլկա չեք ունեցել ու ուզում եք վառ կերպարանափոխություն, ապա կարող եք փորձարկել նոր այս սեզոնի թրենդային սանրվածքը՝ կարճ չոլկան։
Այն, իհարկե, անսովոր է դիտվում, սակայն չափից դուրս ոճային է ու տարբերվող։


Այսպիսով, կարճ չոլկան ամբողջությամբ բացում է ճակատը եւ ընդգծում դիմագծերը եւ պարտադրում խնամք։ Չի կարելի պարզապես կարճ կտրել առջեւի մազափունջն ու հայտարարել, թե ունեք ամենաթրենդային սանրվածքը։
Հոնքերն այս դեպքում շատ կարեւոր են. դրանք պետք է չափից դուրս խնամված լինեն, ոչ շատ հաստ, առանձնանան։ Սանրվածքը գեղեցիկ է դիտվում բաց մազերի վրա։ Հավատացեք Rochas հեղինակավոր բրենդի ոճաբաններին.


