Yerevan, 25.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Փողը մշտական երևույթ չէ. 10 միլիոնատեր, որոնք կորցրին ամեն ինչ

Lifestyle

Փողը մշտական երևույթ չէ: Դա վերաբերում է փողի ցանկացած քանակության, նույնիսկ մի քանի միլիոն դոլարի, որոնք վստահելիորեն պահված են բանկում: Կարդալով մեր այսօրվա հոդվածը՝ Դուք կզարմանաք՝ տեսնելով, թե ինչքան հեշտ կարելի է ընդամենը մի քանի տարվա ընթացքում կորցնել միլիոնավոր դոլարներ: Դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով՝ չարդարացված ծախսեր, ներդրումային սխալներ, խարդախ սխեմաներ և նույնիսկ ֆինանսական բուրգեր: Այս 10 մարդիկ իրենց բանկային հաշիվներում երբևէ տնօրինել են կլորիկ գումարներ, սակայն այսօրվա դրությամբ մնացել են առանց դրանց որևէ չնչին մասի:

10. Ջոն Գոսսելին՝ 4 միլիոն դոլար

Топ-10 миллионеров, которые потеряли абсолютно все Գոսսելիները մի քանի միլիոն դոլար աշխատեցին Jon & Kate Plus 8 ռեալիթի շոուի շրջանակներում, որտեղ ցուցադրված էր այդ ամուսնական զույգի և նրանց 7 երեխաների ամենօրյա կյանքը: Ի հավելումն իրենց բազմամիլիոն դոլարի, ամուսինները բազմաթիվ հաճելի բոնուսներ և նվերներ ստացան: Նման հաջողված վերելքից հետո, զույգն անսպասելիորեն հայտատրարեց ամուսնալուծության մասին, և Ջոնը լքեց շոուն: 2013թ. նա, հայտնվելով կարքի մեջ, Պենսիլվանիայի Robeson Township-ում սկսեց մատուցող աշխատել: Սակայն նրա այդ աշխատանքը նույնիսկ մի տարի չտևեց, քանի որ ղեկավարությունը նրան հեռացրեց՝ աշխատանքից բազմիցս բացակայելու պատճառով: Ներկայումս նա գործազուրկ է, իսկ սեփական կապիտալը հաշվարկվում է ընդամենը 10 000 դոլարի չափով:

9. Սյուզաննա Մալլինս՝ 4.2 միլիոն դոլար

Топ-10 миллионеров, которые потеряли абсолютно все

Սյուզաննա Մալլինսը ևս մեկ ապացույց է այն բանի, որ փողը մարդուն խելացի չի դարձնում: 1933թ. Մալլինսը լոտոյով 4.2 միլիոն դոլար շահեց: Սակայն շատ ավելի լավ կլիներ, որ նա երբևէ չշահեր այդ գումարը: Վիրջինիայում այդ ժամանակ վիճակախաղով շահումները վճարվում էին ամենամյա վճարների տեսքով, սակայն Մալլինսը որոշեց միանգամից ինչքան հնարավոր է շատ գումար ստանալ ՝ կրեդիտ վերցնելով մի գրասենյակից: Ընկերությունը կնոջը տրամադրեց 197 746 դոլար, որը նա պետք է աստիճանաբար հետ վերադարձներ՝ գումարը վճարելով լոտոյից ստացված շահումից: Ցավոք, նրա հիանալի սխեմային խառնվեց ճակատագիրը: Որոշ ժամանակ անց նահանգում լոտոյի վճարման մեխանիզմը փոխվեց, և Մալլինսը շահումի մնացած ողջ գումարը կանխիկ ձևով ստացավ, որը, ինչպես կարող էիք արդեն գուշակել, միանգամից ծախսեց: Եվ, թեև, Մալլինսի խոսքերով 1 միլիոն դոլարը ուղղվել էր նրա խորթ որդու բժշկական հաշվի մարմանը, որը չուներ լիցենզիա, նա այդպես էլ չկարողացավ հասկանալի կերպով բացատրել, թե որտեղ է ծախսել մնացած գումարը: Ի վերջո, կրեդիտորները նրա դեմ դատարանում հայց ներկայացրին, սակայն այդ ժամանակ կինը վերջնականապես աղքատացած էր և արդեն ի վիճակի չէր վերադարձնել նույնիսկ գումարի մի մասը:

8. Էվելին Ադամս՝ 5.4 միլիոն դոլար  Топ-10 миллионеров, которые потеряли абсолютно всеՆյու-Ջերսիի այս բնակչուհին մեր ցուցակում առանձին հիշատակման է արժանի: Բանն այն է, որ նա միլիոնատեր է դարձել մի քանի անգամ շարունակ՝ 1985 և 1986 թվականներին շահում ստանալով վիճակախաղի տոմսով և հավաքելով ավելի քան 5 միլիոն դոլար: Ի տարբերություն մեր ցանկի միլիոնատերերի մեծամասնությանը՝ Ադամսը բավականին երկար ժամանակ չվատնեց իր գումարը: Միայն 2001թ. նա այն աստիճանի սնանկացավ, որ սկսեց ապրել փոքրիկ խցանման տնակում, ինչի պատճառը դարձավ խաղամոլությունը: Ցավոք, կինը շատ մոտ էր ապրում Ատլանտիկ-սիթիին, որը հայտնի է իր շքեղ խաղատներով:

7. Մայքլ Քերոլ՝ 15.8 դոլար Топ-10 миллионеров, которые потеряли абсолютно все2002թ. Քերրոլլը Մեծ Բրիտանիայում հաղթեց վիճակախաղի խոշոր խաղարկություն՝ ստանալով 16 միլիոն դոլար: Շուտով նրա կերեկրացանկում հիմնական ուտելիքը դարձան կրեկերները, ինչը նրա վրա օրական 3 000 դոլար արժեցավ: Բացի այդ խելացնոր փոփոխությունից, նա նաև սկսեց մարմնավաճառներին տուն կանչելու հակում ցուցաբերել: Քերրոլլը հսկայական առանձնատուն ձեռք բերեց, որը հիմա կիսախարխուլ վիճակում է գտնվում, քանի որ նրա՝ խորտակման տանող ապրելակերպը անգամ ժամանակ չէր տալիս տնային գործերով զբաղվելու համար: Բացի թմրամոլի և ալկոհոլի հանդեպ ունեցած կախվածությանը, Քերրոլլը պաշտում էր նաև թանկարժեք մեքենաներ: Ցավոք, այս երկու հակումները համատեղելի չէին, և ինչ մեքենա էլ որ նա գներ, այն միանգամից մետաղյա ջարդոնի էր վերածվում: Դեռ 10 տարի չէր անցել նրա շահումից, երբ վերջինս սկսեց գոյատևել գործազուրկի թոշակով, իսկ 2012թ. նույնիսկ ձերբակալվեց՝ խանութուն սենդվիչի դիմաց չվճարելու և փախուստի փորձ կատարելու համար: 6. Ուիլյամ Փոսթ՝ 16.2 միլիոն դոլար Топ-10 миллионеров, которые потеряли абсолютно всеԱնվիճելի է, որ աշխարհում շատ են այն դեպքերը, երբ վիճակախաղի հաղթողները միանգամից սնանկանում են, սակայն Ուիլյան Փոսթի պատմությունն արժանի է հոլիվուդյան որևէ ֆիլմի սցենար դառնալու: Ամեն ինչ տեղի ունեցավ 1988թ., երբ Փոսթը գումար էր վաստակում՝ աշխատելով որպես խոհարար և նկարիչ, և գոհանում էր հաշմանդամության համեստ նպաստով: Ի զարմանս Փոսթի, նա Պենսիլվանիա նահանգում հաղթեց վիճակախաղում ՝ շահելով 16.2 միլիոն դոլար: Time ամսագրի տված տեղեկության համաձայն, շահումի պահին տղամարդու հաշվին ընդամենը 2.46 դոլար էր: Բացի այդ, նա նոր էր դուրս եկել բանտից, որտեղ հայտնվել էր իր հաշվում համապատասխան միջոցներ չունեցող չեկերի դուրս գրման պատճառով: Այդպիսի հսկայական գումարը, որն օդից ընկավ նրա ձեռքերի մեջ, նշանակալի հետք թողեց նրա հոգեբանության վրա: Առաջին ամենամյա վճարումը, որը կազմում էր գրեթե կես միլիոն դոլար, նա ծախսեց ընդամենը մի քանի շաբաթում՝ փորձելով բացել սեփական ռեստորանը (փողերը տրամադրելով շենքի վարձակալական վճարներին և սպիրտի վաճառքի համար անհրաժեշտ լիցենզիայի գնմանը), այնուհետև գնեց ոչ մեծ ինքնաթիռ և որոշեց օգտագործված մեքենաների մասնաբաժնում ներդրում կատարել: Առաջին վճարումից երեք ամիս անց նա արդեն իսկ հասցրել էր խրվել 500 000 դոլարի հասնող պարտքերի մեջ:

Տարվա մնացած մասը նա բավական համեստ ապրեց, սակայն դա տևեց մինչև այն պահը, երբ նա ստացավ հաջորդ վճարումը: Փոսթը գրեթե ողջ գումարը հատկացրեց Պենսիլվանիայում շքեղ առանձնատուն գնելուն և կրկին մնաց միջոցների նվազագույն քանակությամբ՝ կարողանալով միայն օրվա հացին փող հատկացնել: Սակայն, դա տղամարդու միակ հոգսը չէր: Նա այդ պահին իր եղբոր և նախկին ընկերուհի Էնն Կարպիկ կողմից բողոք ստացավ, որոնք ևս որոշել էին շահած գումարից իրենց մասնաբաժինն ունենալ: Դատական երկար գործընթացից հետո Կարպիկը շահեց դատը, սակայն դատավարության ավարտի պահին Փոսթն այլևս ի վիճակի չէր նրան գումար վճարել: Նա մինչև ականջների ծայրը պարտքերի և խնդիրների մեջ էր: Փոսթն իր՝ թվով վեցերորդ կնոջ ավտոմեքենայի վրա կրակոցներ արձակելու և հարկահավաքի վրա կրակելու փորձ կատարելու պատճառով բանտում հայտնվեց: Նրա հետագա ծախսերը և կասկածելի ներդրումները բերեցին արագ սնանկացման, իսկ 90-ական թվականների վերջերին նրա ամսական ծախսերը կազմում էին 500 դոլլարից էլ քիչ: 2006թ. Փոսթը 66 տարեկան հասակում մահացավ:

5. MC Hammer՝ 33 միլիոն դոլար Топ-10 миллионеров, которые потеряли абсолютно всеMC Hammer-ը (կամ ինչպես իրականում ասում են Ստենլի Կիրկ Բարրելլը) 1980-ական թվականներին սովորական անուն էր: 11 ստուդիային ալբոմների թողարկումից հետո MC Hammer-ը հանկարծակի անհետացավ երաժշտական աուդիոպատմության տեսադաշտից: Ժամանակի ընթացքի հետ մեկտեղ Բարրելլը սկսեց տարբեր բիզնեսներում ներդրումներ կատարել, ինչպես օրինակ մրցավազքի 19 մաքրարյուն ձիերի գնումը, հագուստի սեփական բրենդի ստեղծումը (J Slick) և նույնիսկ մի քանի ինտերնետ-ծրագրերի թողարկումը: Ի հավելումն այս թվացյալ օգտակար ներդրումներին, նա հասցրեց վատնել իր փողերն այնպիսի հիմարությունների վրա, որոնցից էին 200 մարդկանցից կազմված խմբավորման ստեղծումը, որն իրեն ամենուր ուղեկցում էին և Օկլենդ-հիլլսում գնած առանձնատունը՝ 17 մեքենաներ տեղավորող ավտոտնակով, երկու լողավազանով և ոսկեպատ դարպասներով և ճանապարհով:

1996թ. MC Hammer սնանկացման եզրին էր: Մի քանի անգամ նա փորձեց բեմ վերադառնալ, սակայն բոլոր փորձերը անհաջող ավարտ ունեցան: Վերջիվերջո, նա հրաժարվեց փառքի և հարստության վերաբերյալ ունեցած իր բոլոր մտքերից և սկսեց Օկլենդական հավաքատեղիում քարոզչություն անել, որն իր բազմամիլիոնանոց առանձնատնից ընդհամենը մի քանի րոպեի ճանապարհի վրա էր: Ներկայումս MC Hammer-ի ունեցվածքը կազմում է ընդամենը 1 միլիոն դոլար: 4. Պատրիսիա Կլյուգե՝ 100 միլիոն դոլար

Топ-10 миллионеров, которые потеряли абсолютно всеՊատրիսիան ամուսնացած էր Ջոն Կլյունեի՝ հեռուստատեսային արդյունաբերության մագնատի և սեփականատիրոջ հետ, որն իր ունեցվածքի հիմնական մասը կուտակել էր 70-80-ական թվականներին: 1990թ. Պատրիսիան ամուսնալուծվեց նրա հետ՝ որպես փոխհատուցում ստանալով 100 միլիոն դոլար: Նա ստացած փողի մեծ մասը տրամադրեց 960 ակր կազմող խաղողի տնկադաշտի ստեղծմանը և հատուկ հարուստներին մատակարարվող գինեգործությանը: Ցավոք, այս կազմակերպության նախաձեռնությունը շատ ավելի թանկ արժեցավ, քան նա կարծում էր, և հաջորդ տարիների ընթացքում նա նույնիսկ ստիպված եղավ հավելյալ մի քանի դոլար տրամադրել՝ սկսածը ավարտին հասցնելու համար: 2001թ. Կլյուգեն պաշտոնապես սնանկացավ, իսկ նրա ընդհանուր պարտքը կազմեց 47.5 միլիոն դոլար: Գինեգործարանը վաճառվեց 500 000 դոլարից էլ ցածր գնով: Նրա գնած տարածքը սեփականացրեց Դենալդ Տրամպը, որը հետագայում Կլյուգին առաջարկեց իր մոտ աշխատանքի անցնել: 3. Ջորդան Բելֆորտ՝ 250 միլիոն դոլար

Топ-10 миллионеров, которые потеряли абсолютно всеԲելֆորտը այս ցուցակում առանձնանում է նրանով, որ սնանկացումից հետո հասցրեց վերականգնել իր ունեցած հարստությունը: Ձեզ երևի թե այս անունը ծանոթ է նրա մտահաղացումներով նկարահանված «Գայլը Ուոլլ-սթրիթից» ֆիլմից: Նա կարիերան սկսեց բիրժային միջնորդի դերով, այնուհետև բացեց սեփական Stratton Oakmont ֆիրման՝ աշխատանքի վերցնելով ավելի քան 1000 բրոքերների և 1 միլիոն դոլլարի հասնող ակտիվներ և ներդրումներ: Երբ լրացավ Բելֆորտի 25-ամյակը, նրա ունեցվածքը գնահատվեց 250 միլիոն դոլար: Սակայն, շուտով իշխանությունները հասկացան, որ նրա շահույթի մեծ մասը արժեթղթերի կեղծման միջոցով թաքցվում էր: Համագործակցելով հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ՝ Բելֆորդը միայն 22 ամիս անցկացրեց բանտում և որպես փոխհատուցում վճարեց 110.4 միլիոն դոլար: Այսօրվա դրությամբ նրա ունեցած միջոցները դեռևս բարձր են գնահատվում՝ հաշվի առնելով 1 միլիոն դոլարի հասնող հոնորարը, որը ստացել է ֆիլմում ունեցած հեղինակային իրավունքի համար: 2. Հելսի Մայնոր՝ 200 միլիոն դրամ

Топ-10 миллионеров, которые потеряли абсолютно всеՄայնորը իր ունեցվածքը կուտակել է՝ ստեղծելով, զարգացնելով և վերջում արդեն վաճառելով CNET վեբ-կայքը, որը զբաղվում էր հոդվածների, ակնարկների և նորությունների լուսաբանմամբ: 2008թ. կայքը 1.7 միլիարդ դոլարով վաճառվեց CBS Interactive-ին, որից Մայնորին բաժին հասավ մոտ 200 միլիոն դոլար: Հաջորդ մի քանի տարիների ընթացքում նա ամբողջությամբ վատնեց այդ փողերը: Դրա հետ մեկտեղ, նրա հանդեպ որոշ բողոքներ ներկայացվեցին տարբեր ֆիրմաների և անհատների կողմից՝ պայմանագրերի և համաձայնությունների պայմանները չիրագործելու պատճառով: Բացի այդ, նա նաև 15.3 միլիոն դոլար ծախսեց Վիրջինիայում Կարտեր Գրոուվի պլանտացիաները գնելու համար: 2011թ. նա սնանկացման եզրին հայտնվեց՝ ամբողջությամբ խրվելով ծախսերի մեջ, որոնց չափը անցնում էր 100 միլիոն դոլարը: 1. Ալբերտո Վիլար՝ 950 միլիոն դոլար

Топ-10 миллионеров, которые потеряли абсолютно всеՎիլարը հանդիսանում է Amerindo ներդրումային ընկերության հիմնադիր և օպերայի անմնացորդ սիրահար: Իրականում նա անշահախնդրորեն աջակցում էր ժամանակակից արվեստին՝ հսկայական նվիրատվություններ կատարելով ուսումնական հաստատություններին և օպերային թատրոններին: Միայն մի տարվա ընթացքում նա արվեստի զարգացմանն ուղղված 250 միլիոն դոլար նվիրաբերեց, որի համար էլ արժանացավ «Դասական երաժշտության, օպերայի և արվեստի մեծագույն երկրպագու» տիտղոսին՝ համաձայն լոնդոնյան The Times ամսագրի հոդվածի: Սակայն, երբ 2000թ. ֆոնդային շուկան հետընթաց ապրեց, նրա միջոցները հսկայական վնասներ կրեցին: Դրա հետ մեկտեղ, հայտնի դարձան մի շարք ֆինանսական կեղծիքներ, որոնց խառնված էր նաև Վիլարը, և նրան մեղադրեցին փողերի լվացման, արժեթղթերի կեղծման, ինչպես նաև փոստային և հեռախոսային խարդախությունների մեջ: 2010թ. նա դատապարտվեց ինը տարվա ազատազրկման, սակայն 2014թ. ժամկետից շուտ ազատ արձակվեց, երբ պարզվեց, որ նա ի վիճակի չի եղել վճարել այն ընտանիքների փոխհատուցման դիմաց, որոնք ենթարկվել էին նրա ընկերության կողմից կատարված խարդախության:

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes