Yerevan, 17.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայ-չինական բարեկամության հարատևությունն ապացույցների կարիք չունի. ՀՀ ԱԳ նախարար

Politics
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 5-ին մասնակցել է ընդունելության` նվիրված Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից` հավելելով. «Միջոցառմանը ներկա էին Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ:

Միջոցառմանը տեղի ունեցավ նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված հոբելյանական փոստային ծրարների մարում:
Ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը:

Հարաբերությունների 25-ամյա հոբելյանին նվիրված իր ելույթում նախարար Նալբանդյանը, մասնավորապես, նշեց.

«Շնորհավորում եմ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի կապակցությամբ: Այս նշանակալի իրադարձությունը նշվում է մի շարք հանդիսավոր միջոցառումներով, որոնք ինչպես այսօր, այնպես էլ ամբողջ տարվա ընթացքում կազմակերպվելու են մեր երկու երկրներում` արտացոլելով հայ-չինական քառորդդարյա ամուր բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը:

Անշուշտ, մեր երկու ժողովուրդների միջև կապերը շատ ավելի հին են և անցած քառորդ դարը ընդամենը մի ակնթարթ է մեր փոխադարձ բազմաբնույթ առնչությունների հազարամյա պատմության մեջ: Հայ ժողովուրդը դեռևս հնուց ակնածանքով է վերաբերվել, ինչպես մեր պատմահայր Խորենացին է ավանդել` Չինաստանի խաղաղասեր ու կենսասեր ժողովրդին և քաղաքակրթությանը:

Ահա այսպիսի կուռ հիմքերի վրա են խարսխված մեր միջպետական հարաբերությունները, որոնց մեկնարկը տրվեց 1992 թվականի ապրիլի 6-ին: Ինչպես ասում է չինական ասացվածքը` հազար կիլոմետրանոց ճանապարհը սկսվում է առաջին քայլից:

Հետադարձ հայացք նետելով Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև կապերին կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ մենք հաստատակամորեն առաջ ենք ընթանում համագործակցության այս ճանապարհով` այն շարունակաբար հարստացնելով արժանահիշատակ բազում իրադարձություններով: 

Հաջողությամբ է ծավալվում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, սերտ փոխգործակցություն է ձևավորվել միջազգային հարթակներում, ստեղծվել է լայն իրավապայմանագրային դաշտ, աճում է տնտեսական համագործակցությունը, զարգանում են միջ խորհրդարանական, ապակենտրոնացված, մշակութային, գիտակրթական կապերը:

Անշուշտ, այս բոլոր ձեռքբերումների հիմքում ընկած են Հայաստանի և Չինաստանի ղեկավարների պայմանավորվածություններն` ուղղված մեր բազմաբովանդակ ու բազմաշերտ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը, և նրանց կողմից նախանշված ուղղություններով գործադրվող շարունակական ջանքերն ու համատեղ արդյունավետ աշխատանքը: Այս առումով ես կցանկանայի հատկապես ընդգծել 2015թ. մարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չինաստան կայացած պետական այցը և Նախագահ Սի Ծինպինի հետ հանդիպումը:

Տիկնայք և պարոնայք, 

Հայ-չինական բարեկամության հարատևությունն ապացույցների կարիք չունի: Այսօր, ամփոփելով անցած քառորդդարյա նշանակալի ճանապարհը, մենք նոր էջ ենք բացում միջպետական հարաբերությունների մատյանում, որտեղ, վստահ եմ, համատեղ ջանքերով գրանցելու ենք նորանոր ձեռքբերումներ ու նվաճումներ՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների դարավոր բարեկամության: 

Շնորհակալություն»:

Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool