Մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների արտահանումն ավելացել է 2,7 անգամ, ներմուծումը` 39,2 տոկոսով
EconomicsՀայաստանից 2017 թվականի հունվար-փետրվարին արտահանվել են 4 մլն 221.6 հազար ԱՄՆ դոլարի մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էին 1 մլն 561,3 հազար դոլարի մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ: Այս տարվա հունվար-փետրվարին այն ավելացել է 2,7 անգամ:
2017 թվականի հունվար-փետրվարին Հայաստանը ներմուծել է 62 մլն 494,6 հազար դոլարի մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ, իսկ 2016 թվականի հունվար-փետրվարին` 44 մլն 903,2 հազար դոլարի: Այս տարի այն ավելացել է 39,2 տոկոսով:
Այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանից արտահանվել են 1 մլն 297,2 հազար դոլարի վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ, իսկ 2016-ի հունվար-փետրվարին` 230,6 հազար դոլարի: Այն ավելացել է 5,6 անգամ:
Վերը նշված տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան այս տարվա հունվար-փետրվարին կազմել է 13 մլն 162,8 հազար դոլար, իսկ նախորդ տարվա Այն այս տարվա հունվար-փետրվարին նվազել է 23,8 տոկոս:
Հայաստանից 2017 թվականի հունվար-փետրվարին արտահանվել են 4 մլն 431,8 հազար ԱՄՆ դոլարի սարքեր և ապարատներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էին 1 մլն 366,9 հազար դոլարի սարքեր և ապարատներ: Այս տարվա հունվար-փետրվարին այն ավելացել է 3,2 անգամ:
2017 թվականի հունվար-փետրվարին Հայաստանը ներմուծել է 8 մլն 596,9 հազար դոլարի սարքեր և ապարատներ, իսկ 2016 թվականի հունվար-փետրվարին` 6 մլն 487,7 հազար դոլարի: Այս տարի այն ավելացել է 32,5 տոկոսով: