Օպերային թատրոնում պետք է լինի նաև մարզասրահ, շոգեբաղնիք. Արմեն Ամիրյան
CulturePanorama.am-ը գրում է.
«Մշակվում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ենթակառուցվածքների նախագիծ՝ սկսած սանհանգույցներից, պատշգամբներից, մինչև բեմ: Այսօր մշակվում է ծրագրային, խաղացանկային քաղաքականություն»,- լրագրողներ հետ զրույցում ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Նրա խոսքով, անպայման պետք է լինի երկրորդը բեմը՝ մանկական օպերային ներկայացումներ պատրասելու համար:
«Անպայման պետք է լինի հատուկ սննդակարգի ռեստորաններ, որոնք կարող են ապահովել օպերային թատրոնի արտիստների սննդակարգը: Այդ տարածքները պետք է ծառայեն նաև շնորհանդեսների, հյուրասիրությունների, թատրոն այցելած հյուրերի համար: Նշված հաստատությունները ծառայելու են միայն օպերա այցելուների համար, ոչ դրսից այցելուների համար»,- ասաց նախարարը:
Ա. Ամիրյանը նաև նշեց, որ պետք է լինի մարզասրահ, շոգեբաղնիք. «Բալետի պարողների, օպերային արտիստների համար շատ կարևոր է որպեսզի լինեն լավ մարզավիճակում, ավելորդ քաշը, ծանրությունը կարողանան այդ միջոցով պակասեցնեն լավ երգելու, պարելու համար: Օպերային ժամանակին եղել է մարզասրահ, շոգեբաղնիք, այսինքն այն, ինչ անհրաժեշտ էր օպերային արտիստների համար, քանդել են ու կառուցել տարբեր տիպի հաստատություններ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ