Yerevan, 28.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


2017թ-ի առաջին եռամսյակում առաջին անհրաժեշտության ապրանքների գներն աճել են

Economics

Հայաստանի առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում գրանցվել է գների աճ: 

Այս մասին է վկայում ապրիլի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանի ներկայացրած տվյալները: Նրա խոսքով`մսի գինը մարտին փետրվարի համեմատ ավելացել է 0,6 տոկոսով, իսկ 2017 թվականի առաջին երեք ամիսների ընդհանուր գնաճը դեկտեմբերին նկատ մամբ կազմել է 0,7 տոկոս:

Ձկնամթերքի գները վերջին 1 ամսվա ընթացքում աճել են 1,7 տոկոսով, իսկ երեք ամիսների ընդհանուր գնաճը կազմել է 14 տոկոս: Յուղերի և ճարպերի մասով երեք ամիսների ընթացքում գնաճ է արձանագրվել` համապատախանաբար 0,3, 0,5 և 0,5 տոկոս: Վերջին երեք ամիսների ընդհանուր գնաճը կազմել է 1,3 տոկոս: 

«Մրգերի գների ընդհանուր աճը կազմել է 10,6 տոկոս, այդ թվում՝ վերջին մեկ ամսում 2 տոկոս: Բանջարեղենի մասով երեք ամիսների գնաճը կազմել է 30,1 տոկոս: Հունվարին արձանագրվել է բարձր գնաճ` 48,4 տոկոս, իսկ փետրվարին և մարտին գրանցվել է գնանկում ` համապատասխանաբար 5,6 և 7,1 տոկոս: Շաքարավազի շուկայում 2017 թվականի երեք ամիսներին գրանցվել է գնաճ` հունվարին` 0,6, փետրվարին` 0,4, մարտին` 0,1 տոկոս: Ընդհանուր գնաճը երեք ամիսների կտրվածքով կազմել է 1,1 տոկոս:

Ծխախոտային արտադրանքի գները նույնպես երեք ամիսներին արձանագրել են գնաճ` հունվարին` 0,1, փետրվարին` 0,1 և մարտին` 0 ,5 տոկոս: Ընդհանուր երեք ամիսների գնաճը կազմել է 0,7 տոկոս»,- ասաց Մարտիրոսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ հունվարին ալյուրի գներն աճել էին 0,3, իսկ փետրվարին` 1,3 տոկոսով, սակայն մարտին նվազել է 0,7 տոկոսով, և արդյունքում երեք ամիսների ընդհանուր գնաճը կազմել է 0,9 տոկոս:

Անդրադառնալով բենզինի և դիզելային վառելիքի գներին՝ նա նշեց, որ մինչ 2013 թվականն անընդմեջ աճ է արձանագրվել, այնուհետև որոշակի կայունություն է եղել, 2014 թվականի վերջից տեղի է ունեցել գնանկում:

«Բենզինի գները շարունակել են հունվարին նվազել: Դրանք կազմել են 3,3 տոկոս, իսկ փետրվարին և մարտին էական գնաճ է եղել: Մասնավորապես փետրվարին` 9,2 տոկոսով, իսկ մարտին 2,5 տոկոսով: Ընդհանուր երեք ամիսների գնաճը կազմել է 8,2 տոկոս: Նախորդ տարվա մարտի համեմատ` այս տարի բենզինի գինը դեռևս 2,4 տոկոսով ցածր է: Դիզելային վառելիքի գները երեք ամիսներին աճել են, մասնավորապես հունվարին` 0,8 տոկոսով, փետրվարին 10,1 և մարտին` 2 տոկոսով: Ընդհանուր գնաճը կազմել է 13,1 տոկոս: Նախորդ տարվա մարտի համեմատ այս տարի դիզելային վառելիքի գները ցածր են 1,4 տոկոսով»,- նշեց ՀՀ ա զգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը:

Նա ընդգծեց նաև, որ վիճակագրական ծառայությունը չի ուսումնասիրում ապրանքների և ծառայությունների գների աճի կամ նվազման պատճառները, այլ պարզապես արձանագրում է գների փոփոխությունները:

 

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced