Ապրիլի 7. շնորհավորանքներ և ծաղիկներ՝ զարդարված ձիակառքից
SocietyՄայրության և գեղեցկության տոնի առիթով ևս մեկ անակնկալ է մատուցվել մայրաքաղաքի կանանց ու աղջիկներին: Երևանի փողոցներով շրջող զարդարված ձիակառքից նրանց բաժանվել են ծաղիկներ և Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկները:
Անակնկալի ակամա մասնակից դարձած կանայք և աղջիկները նշել են, որ մտահղացումն իսկապես հետաքրքիր էր, մատուցման եղանակն էլ հիշեցնում է իրենց մանկության հեքիաթների աշխարհը: