Հունվար-փետրվարին պետբյուջեի ընթացիկ ծախսերը նվազել են 1,4 տոկոսով
EconomicsՀՀ պետական բյուջեի ընթացիկ ծախսերը 2017թ-ի հունվար-փետրվարին կազմել են 163.9 մլրդ դրամ` 55.2 տոկոսով ապահովելով եռամսյակային ծրագրի կատարումը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները, նախորդ տարվա համեմատ ընթացիկ ծախսերը նվազել են 1.4 տոկոսով կամ 2.3 մլրդ դրա մով՝ հիմնականում պայմանավորված նյութերի ձեռքբերման և սուբսիդիաների գծով ծախսերի նվազմամբ:
Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները 2017 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել են 8.16 մլրդ դրամ: Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կազմել են 8.24 մլրդ դրամ, որոնց եռամսյակային ծրագիրը կատարվել է 36.9%‑ով: Նշված ծախսերը 33.2%-ով կամ շուրջ 2.1 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը` հիմնականում պայմանավորված մեքենաների և սարքավորումների ձեռք բերման, պահպանման և հիմնանորոգման ծախսերի աճով: Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից հունվար-փետրվար ամիսների ընթացքում պետական բյուջե է մուտքագրվել 80.1 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3 մլրդ դրամի դիմաց: