Ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված բրիտանացուն էքստրադիցիայի են ենթարկել ԱՄՆ-ում
International newsՄեծ Բրիտանիայի քաղաքացին, ով կասկածվում է ահաբեկչական գործունեության մեջ, էքստրադիցիայի է ենթարկվել ԱՄՆ-ում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ:
ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրում են Ռաշիդ Ասֆաթին 1999թ.-ին Օրեգոն նահանգում «Ալ-Քաիդայի» ուսումնավարժական ճամբարները կազմակերպելու համար:
Ավելի վաղ ներքին գործերի նախարարությունը ստիպված է եղել կասեցնել մեղադրյալի էքստրադիցիան: Դատական լսումների ժամանակ պարզվել էր, որ 40-ամյա Ասֆաթը տառապում է պարանոիդ շիզոֆրենիայով: