«Ուրախ լուրեր» ՀՎԿ-ից
Analysis«Հայկական վերածնունդ» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել չմասնակցել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին: Առավել հետաքրքիր է վարչության այս որոշման հիմնավորումը, համաձայն որի անցած խորհրդարանական ընտրություններում գրանցված վարչական ռեսուրսի կիրառումը, լայնամասշտաբ ընտրակաշառքներն ու թաղային խմբավորումների մասնակցությունը ընտրական գործընթացներին, պատճառ են դարձել, որպեսզի ՀՎԿ-ն հրաժարվի մասնակցությունից:
Ինչ խոսք, շատ հետաքրքիր հիմնավորում է, սակայն այստեղ մի մեծ հարց այդպես էլ բաց է մնում, թե նախկին ՕԵԿ Հայկական վերածնունդն ինչպես է ընտրակաշառքի հիմնավորմամբ պատճառաբանում ընտրական պոցեսից հրաժարվելն այն դեպքում, երբ նույն այս կուսակցությունը գտնվում է հայաստանում ընտրակաշառքի երևույթի սկզբնավորման հիմքերում:
Վերջիվերջո, որևէ մեկի համար գաղտնիք չի կարող լինել, որ ընտրակաշռքը բոլորվին էլ իշխանությունների մենաշնորհը չէ, և որ ամենակարևորն է, այն չի առաջանում ոչ մի տեղից:
Մյուս կողմից ՀՎԿ-ի այս որոշումը նաև կարող է ուրախացնել, քանի որ անվանափոխությունից հետո հայաստանյան հասարակությունը այդպես էլ չմոռացավ Օրինաց երկրի «ավանդը» հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում և հենց այդ «ավանդին» համապատասխան էլ իր գնահատականը տվեց ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում, որի դրական արդյունքներից մեկը մի շարք հասարակական-քաղաքական շրջանանկերում նշվում էր Հայկական վերծանունդ-ՕԵԿ-ի չհայտնվելը խորհրդարանում:
Վերջապես այս որոշման մեջ արտահայտվում է նաև այն մտայնությունը, որն առկա է հայաստանյան քաղաքական դաշտում, քանի որ կարծես թե ակնհայտորեն Երևանի ավագանու ընտրությունները ստորադասվում են խորհրդարանականին, սակայն հենց այստեղ էլ կայանում է հայաստանյան քաղաքական դաշտի ողբերգությունը, քանի որ դասական առումով քաղաքականության մեջ չպետք է լինեն գերակա և ստորադասված քաղաքական գործընթացներ, եթե մենք ընդհանրապես խնդիր ունենք ձևավորել որակապես նոր քաղաքական մշակույթ և քաղաքական դաշտ: Այնինչ …
Աղասի Մարգարյան