Yerevan, 21.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Երևան Մոլ»-ում տեղի ունեցած նորաձևության ցուցադրությունն իսկապես կոտրում է բոլոր կարծրատիպերը

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

«Լինել սահմաններից և կարծրատիպերից դուրս» խորագրի ներքո Ապրիլի 7-ին «Երևան Մոլ»-ում տեղի ունեցած նորաևության ցուցադրությունն իսկապես կոտրում է բոլոր կարծրատիպերը: Մայրության և գեղեցկության տոնի առթիվ մայրաքաղաքի ամենահայտնի առևտրի կենտրոնը իր հաճախորդների համար շքեղ ու իր տեսակով եզակի միջոցառում էր կազմակերպել: Մոլի միանգամից 5 տարբեր հատվածներում «հեղափոխվի՛ր» խորագրով այլընտրանքային՝ no standart նորաձևության ցուցադրության հիմքում «Երևան Մոլի» խանութների գարուն-ամառ հավաքածուն էր:

  

«Նորաձևության ցուցադրություններ մեր մոլում ու առհասարակ Երևանում շատ են կազմակերպվում, սակայն այսօրվա մեր ցուցադրությունը առանձնանում է նրանով, որ սա մատուցվում է ոչ ստանդարտ ձևաչափով՝ նպատակ ունենալով մեր շուրջը համախմբել այն բոլոր երիտասարդներին, ովքեր իրենց մտածելակերպով դուրս են կարծրատիպերից և համաձայն են լինել կրեատիվ, գունավոր ու տարբերվող: Այս քայլով մենք շուկային թելադրում ենք լինել գիժ, խելառ, որպեսզի մարդիկ իրենց կյանքը գունավորեն ու վառ լինեն»,- ասում է «Երևան Մոլ»-ի մարքեթինգի բաժնի վաճառքի և միջոցառումների մենեջեր Ինգա Մուրադյանը:

Առօրյա հագուստը street fashion մատուցմամբ ` սա հրաշալի հրարավորություն է ցուցադրությանը ներկա հաճախորդներին տեսնել հագուստի, աքսեսուարների, դիմահարդարման ու վարսահարդարման ինքնատիպ ու շատ տպավորիչ համադրումներ և կրկնել դրանք՝ գնելով նույն հագուստը «Երևան Մոլ»-ի խանութներում:

  

Ինչ վերաբերում է նորաձևության ցուցադրության տարածքներին, ապա դրանք արվել էին ռետրո և ժամանակակից, դասական ու կրեատիվ ոճերի տպավորիչ համադրություններով: Կազմակերպիչները նշում են, որ ցուցադրությանը մասնակցող մոտ 30 մոդելներից ոչ ոք մոդելային գործունեությամբ չի զբաղվում: «Նրանք պարզապես երիտասարդներ են, ովքեր կիսել են մեր գաղափարները ` «Լինել սահմաններից և կարծրատիպերից դուրս»: Ցուցադրության մոդելների դիմահարդարումն արել է «Երևան Մոլ»-ում ներկայացված «MAC» բրենդը, իսկ ինքնատիպ վարսահարդարումները «Sergey Zverev» գեղեցկության սրահինն են:

   

«Երևան Մոլ»-ի թվային մարքեթինգի նախագծերի մենեջեր Գոռ Ամիրյանն ասում է, որ նորաձության այս շոուն այն բազմաթիվ նախագծերից մեկն է, որոնք «Երևան Մոլը» այս տարվա համար պատրաստել է իր հաճախորդների համար. «Ընդամենը մեկ ամիս անց մենք կթողարկենք մեր նվեր քարտը, որը շուկայում եզակի պրոդուկտ է և հնարավորություն է տալու հաճախորդին գնում կատարել «Երևան Մոլ»-ում ներկայացված ցանկացած բրենդից, խանութից կամ օգտվել իր ուզած ծառայությունից՝ «Նավապետ Քիդի» ժամանցի կենտրոնում «ԿինոՊարկում» կամ սրճարանում: «Երևան Մոլ»- նվեր քարտը մարդկանց էմոցիա և նվեր ընտրելու ազատություն պարգևելու հրաշալի միջոց է»:

    

Գոռ Ամիրյանը պատմեց նաև «Երևան Մոլ»-ի՝ առաջիկայում թողարկվելիք վեբ-կայքի մասին. «Մեր այս ոչ ստանդարտ վեբ-կայք-բլոգը հնարավորություն է տալու մեր հաճախորդներին ծանոթանալ ոչ միայն մեր ակցիաներին, միջոցառումներին ու ծառայություններին, այլ նաև նորաձևության նորույթներին: Աշխատելումէ պրոֆեսիոնալ թիմ, որը ներկայացնելու է առանձին նորաձևության բլոգ՝ շոփինգի, լուքերի, համադրումների մասին հետաքրքիր անդրադարձներով»:

    

Տոնական օրվա շրջանակներում «Երևան Մոլի» հաճախորդներին անվճար դիմահարդարում, անվճար մասնագիտական խորհրդատվություն էր տրամադրել Ապրիլի 7-ի առիթով «Երևան Մոլ»-ին հյուր եկած ֆրանսիական լեգենդար GIVENCHY բրենդը: Լրագրողներին ներկայացնելով նորաձևության և պարֆյում տան պատմությունն ու մինչև համաշխարհային բրենդ դառնալու ճանապարհը, բրենդի թրեյնինգ մենեջեր և դիմահարդար Վիկտորիա Դիչենկոն լրագրողներին ներկայացրեց նաև GIVENCHY կոսմետիկ միջոցների շքեղ ու բարձրակարգ հավաքածուն և հույս հայտնեց, որ Հայաստանի կանայք ևս այսուհետ է՛լ ավելի շատ ուշադրություն կդարձնեն իրենց կերպարն ինքնատիպ, տարբերվող ու երբեք չմոռացվող դարձնելու հանգամանքի վրա և դա կանեն հենց իրենց բրենդի շնորհիվ:

      

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue