Փառք ու հավերժ հիշատակ մեր հերոս տղերքին. Ռոբերտ Սարգսյան
SocietyՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի հովանավորությամբ, Նոր Նորքի 9-րդ զանգվածում տեղի ունեցավ Խաչքար հուշաքարի և ցայտաղբյուրի բացման արարողություն` ի հիշատակ Արցախյան գոյամարտում հայրենիքի համար կյանքը տված Արթուր Ստեփանյանի և Ապրիլյան պատերազմում հերոսի մահով ընկած Մանվել Գևորգյանի։
«Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածում այսօր բացված այս խաչքար հուշաքարն ու ցայտաղբյուրը թող հավերժացնեն մեր հերոսների` Մանվելի ու Արթուրի հիշատակը, ովքեր հայրենիքի համար տվեցին ամենաթանկը` կյանքը։
Փառք ու հավերժ հիշատակ մեր հերոս տղերքին»,- նշել է պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը:

