Չելսին ընթանում է դեպի չեմպիոնություն. ազնվականները հաղթեցին 3:1 հաշվով
SportԱՊԼ-ի 32-րդ տուրում «Չելսին» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Բորնմութին»:
Հանդիպման 17-րդ րոպեին Էդեն Ազարի հարվածից հետո Ադամ Սմիթից գնդակն անդրադարձել է՝ հայտնվելով դարպասում: 3 րոպե անց Կանտեի փոխանցումից հետո Ազարը կրկնապատկել է հաշիվը:
Խաղի 42-րդ րոպեին Քինգը սքանչելի գոլով կրճատել է հաշվի տարբերությունը:
68-րդ րոպեին Մարկոս Ալոնսոն տուգանայինից կատարած շքեղ հարվածով վերջակետն է դրել:
Այս հաղթանակից հետո «ազնվականները» 75 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: