Արտաշատի տարածաշրջանի ԵԿՄ մասնաճյուղի նախագահ վերընտրվեց Մնացական Մարգարյանը
SocietyԱրարատի մարզեպատարանի նիստերի դահլիճում հանդիսավորությամբ ապրիլի 9-ին տեղի ունեցավ Արարատի տարածաշրջանի Երկրապահ կամավորականների միության հաշվետու ընտրական ժողովը: Միջոցառմանը ներկա էին ԵԿՄ վարչության նախագահի տեղակալ Արա Կետիկյանը, ԵԿՄ մարզային նախագահ Մովսես Գրիգորյանը, Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզի երե ք տարածաշրջանների մասնաճյուղերի նախագահները, Արտաշատի տարածաշրջանի ԵԿՄ 120 անդամներ:
Ընտրական ժողովի սկզբում Արարատի մարզի Պատանի երկրապահների ակումբի սաները՝ Տիգրան Հախումյանցի ղեկավարությամբ, ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ներս բերեցին ՀՀ եւ ԼՂ հանրապետությունների պետական, ԵԿՄ դրոշները: Պատանի երկրապահները պատվո պահակ կանգնեցին միջոցառման սկզբից մինչեւ վերջ: Ներկաները հոտնկայս հարգեցին նաեւ արցախյան ազատամարտի նահատակների հիշատակը: Տեր Դավիթ քահանա Կյուրեղյանը Տերունական աղոթքով սկսեց միջոցառումը, ապա ասաց. «Ինչպես այսօրՀիսուսը հաղթականորեն մ տավ Երուսաղեմ, այդ հաղթության փառքը թող ճառագի նաեւ ձեր մեջ: Երկրապահը հայազգի պաշտպանության անկյունաքարն է, վահանն է ու սուրը: Ուստի պատահական չէ, որ Մայր Աթոռն իրագործում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը»:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արտաշատի տարածաշրջանի ԵԿՄ մասնաճյուղի նախագահ Մնացական Մարգարյանն իր խոսքը սկսեց երկու տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին ելույթով: Նա խոսեց «Անմահների հովտի», ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակների այնտեղ վերջերս տեղադրված հուշաքարի, նահատակների հիշատակի օրերը արժանապատիվ նշելու, երկրապահների սոցիալական հարցերը լուծելու եւ այլ հարցերի մասին:
Քվեարկությամբ 120 երկրապահները միաձայն որոշեցին, որ Մնացական Մարգարյանը պետք է շարունակի իր աշխատանքը: Նա վերընտրվեց: Խորհրդի կազմ ընտրելուց հետո լսեցին նաեւ տարբեր հարցերի վերաբերյալ ԵԿՄ անդամների ելույթները:
Մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանն իր եւ մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից ողջունելով համաժողովը՝ շնորհավորեց Մարգարյանին վերընտրվելու կապակցությամբ, եւ ասաց. «Ես կռվել եմ այստեղի նստած տղաներից շատերի հետ: Տեսել եմնրանց հերոսական սխրանքը, եւ մինչեւ հիմա էլ մեզ միավորում է պատերազմի դաշտում թրծված, փորձվածընկերությո ւնը»:
Օրվա համաժողովն ավարտվեց մեդալների հանձնումով: Յոթ երկրապահներ արժանացան «Ծովակալ Իսակով», «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալների, իսկ եւս յոթ հոգի՝ ԵԿՄ վարչության «ԵԿՄ հուշամեդալ», «ԵԿՄ-20», «ԵԿՄ-25» հուշամեդալներով:
Եզրափակելով միջոցառումը` Մնացական Մարգարյանն ասաց, որ պարգեւատրումներ են սպասվում նաեւ մայիսի 8-ին՝ Երկրապահի օրը:
Լիլիթ Մաճկալյան