Ադրբեջանի բնակիչը հարեւանին մուրճով ծեծել է
SocietyԱդրբեջանում տեղի է ունեցել անսովոր միջադեպ:
ԱՊԱ-ն հայտնում է, որ Ենի Գըզըլջա գյուղի բնակիչ, 1997 թվականի ծնված Սամիր Ալիեւը հոսպիտալացվել է տարբեր վնասվածքներով:
Նրա վիճակը միջին ծանրության է: Նրա տուն է ներխուժել մուրճով զինված հարեւանը, եւ սկսել դրանով խփել Ս. Ալիեւին ու նրա զարմիկ Ա. Մամեդովին՝ նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ:
Փաստով քննություն է կատարվում: