Ջրամբար գյուղի խաչմերուկում մեքենան շրջվել է
SocietyՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 10-ին, ժամը 08:31-ին տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 34 US 364 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Խ.) դուրս է եկել ավտոճանապարի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. տուժածներ չկան:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված: