Հայ շախմատիստուհիները մեկնարկում են Եվրոպայի անհատական առաջնությունում
SportՀայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկում է Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը: Հայաստանն այս առաջնությունում ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Գևորգյանը: Մինչ Եվրոպայի առաջնությունը կանանց թիմը ուսումնամարզական հավաք անցկացրեց Ծաղկաձորում:
Առաջնությունը կկայանա ապրիլի 11-22-ը: