Նիկոլ-Զառա մենամարտի «պտուղները» կարող են դառը լինել ՀՀԿ-ի համար
AnalysisՄայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ չեն լինի ԱԺ ընտրություններին մասնակցած գրեթե բոլոր կուսակցություններն ու դաշինքները: Այս անգամ նախընտրական ռինգում կլինեն ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը և նոր ծնված ու դեռ «քառասունքից» դուրս չեկած «Երկիր ծիրանի» կուսակցությունը:
Թե ինչու «Ելք» ու Զ. Փոստանջյանը չկարողացան մեկ միասնական ցուցակով հանդես գալ, պարզ կդառնա առաջիկայում, սակայն անզեն աչքով էլ տեսանելի է, որ նախկին ժառանգականն ավելի շուտ կխանգարի «Ելք»-ին հանրապետականին հաղթելու համար, քան կօգնի:
Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները շատերի կարծիքով քաղաքական չեն, սակայն իրականում այդ ներկապնակում տեղ զբաղեցնելու համար բավականին կարևոր են: Եվ չնայած Երևանի նախորդ ավագանու փաստացի աշխատանքը հիսթափեցրել է բոլորին, սակայն այս ընտրությունները լավ հնարավորություն է ոչ միայն սեփական ուժերը չափելու, այլև մայրաքաղաքի կառավարմանը մասնակցելու համար:
Ու թեև քարոզարշավը դեռ չի մեկնարկել, սակայն հասարակության ուշադրության կենտրոնում Նիկոլ-Զառա սպասվող «մենամարտն» է, որը, ինչպես պարզ դարձավ, շատ սպասեցնել չտվեց: Արդեն Նիկոլը որոշ «փակագծեր» է բացել իրենց բանակցությունների մանրամասների մասին, իսկ Զառան էլ նրան սանձելու համար հորդորել է, որ քաղաքի տղայի նման իրեն պահի:
Բայց չի բացառվում նաև, որ նրանց միջև սկսված այս «բազմամարտից» հետո, ինչպես վանաձորյան ընտրություններից հետո եղավ, Նիկոլը որոշի հաշտվել նաև նրա հետ: Դրանից հետո արդեն երիտասարդ ըննդիմության իրական դեմքն ավելի հետաքրքիր ու բազմապրոֆիլ կդառնա, որի պտուղները կարող են բավականին դառը լինել ՀՀԿ-ի համար:
Արմինե Գրիգորյան