Դոլարի վերելքը չի դադարում
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 10-ին, կազմել է 485.61 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.38 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 513.68 դրամ (նվազել է 2.51 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 602.01 դրամ (նվազել է 1.08 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.47 դրամ (նվազել է 0.05 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 287.27 դրամ, ոսկի՝ 19,772.73 դրամ, պլատին՝ 15,097.5 դրամ։