Իջևանի տարածաշրջանում ապօրինի ծառահատումներ են տեղի ունեցել
SocietyԲնապահպանական պետական տեսչության և «Հայանտառ»-ի աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ապօրինի ծառահատում իրականացրած երկու քաղաքացի` Հ. Ռ.-ն և Պ. Դ.-ն, որոնք հատել են 23 ծառ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, որի հաղորդասգրության մեջ նշված է. «Սոցիալական ցանցերում և էլեկտրոնային մամուլում, այսօր տարածվել էր տեսաձայնագրություն, որում ցուցադրվում էր կտրատված ծառեր ՀՀ Տավուշի մարզի Իջևանի շրջանի անտառներում:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ապօրինի ծառահատում իրականացրած երկու քաղաքացի` Հ. Ռ.-ն և Պ. Դ.-ն: Տեղում արձանագրվել է 23 ապօրինի հատված ծառ: Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից կատարվում է շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ»: