Դիբալա. Հասկանում եմ արգենտինացի երկրպագուներին, սակայն չեմ ցանկանում դառնալ «նոր Մեսսի»
SportԹուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան խոսել է իրեն` կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ համեմատելու մասին:
«Ես իրոք հիանում և հարգում եմ Մեսսիին: Նա բազմիցս նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ ես դեռ նոր եմ երազում առաջին հաղթանակի մասին: Խաղադաշտում մենք հավասար ենք: Կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի հաղթենք նրանց:
«Բարսելոնան» միայն Մեսսին չէ: Նեյմարը նույնպես բարձրակարգ ֆուտբոլիստ է: Նոր Մե՞սսի. մարդիկ պետք է հասկանան, որ ես Պաուլո Դիբալան եմ և ցանկանում եմ, որ դա միշտ այդպես լինի:
Հասկանում եմ այդ համեմատություններն ու սպասումները, սակայն ես չեմ ցանկանում դառնալ «նոր Մեսսի» կամ «ապագայի Մեսսի»: Մեսսին յուրահատուկ է, ինչպես Մարադոնան:
Երեք տարի առաջ ես Բ Սերիայում էի, իսկ վաղը կանցկացնեմ իմ կարիերայի կարևորագույն հանդիպումը»,- ասել է Դիբալան La Repubblica-ին տված հարցազրույցի ժամանակ: