Մանչեսթեր Յունայթեդը պատրաստ է բաժանվել իր կիսապաշտպանից
SportԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաժանվել թիմի կիսապաշտպան Ադնան Յանուզայից,- տեղեկացնում է The Telegraph-ը:
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «կարմիր սատանաների» հետ լրանում է 2018 թվականին: «Մանչեսթեր Յունայթեդը» բաց է առաջարկությունների համար:
Յանուզայն այժմ հանդես է գալիս «Սանդերլենդի» կազմում վարձավճարով: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 21 հանդիպման և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հաղորդվում է, որ վերջինիս ծառայություններով հետաքրքրված են «Լիոնը», «Մարսելը», «Մոնակոն», ՊՍԺ-ն, «Ռոման», «Նապոլին», «Յուվենտուսը», «Միլանը» և «Ինտերը»: