Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Քուչի» լեքսիկոն՝ ԱԺ-ում. պատգամավորները իրար անվանել են տգետ և անբարոյական

Analysis
Երբ քաղաքական բանավեճը վեր է ածվում սովորական «քուչի բեսեդկայի» խոսակցության, արդեն, որպես կանոն, երկրորդական պլան է մղվում վեճի բովանդակությունը, անկարևոր է դառնում, թե ով է ճիշտ, իսկ ով՝ սխալ, և մնում է ընդամենը դիտել ու լսել այն որպես ժամանցային ֆիլմ: Եթե խոսեմ մեր Ազգային Ժողովի մասին, ապա ցավով պետք է արձանագրեմ, որ վերոհիշյալ «քուչի բեսեդկաներում» նարդի ու բլոտ խաղացողները հաճախ ավելի զուսպ տոնով ու ավելի կիրթ են խոսում, քան մեր շատ պատգամավորներ Ազգային Ժողովում:Իհարկե, ի տարբերություն «քուչի բեսեդկաների»՝ Ազգայի ժողով կոչվող բեսեդկայում նարդի ու բլոտ չկա: Այսինքն, կա, բայց միայն պլանշետների, նոթբուքների վրա, բայց դա արդեն այլ խոսակցություն է, չշեղվեմ: Պատգամավորների՝ պլանշետից ու նոթբուքից օգտվելն, իհարկե, նորմալ է, մեր ժամանակներին համահունչ, բայց պետք է արձանագրեմ, որ դրան զուգահեռ՝ պատգամավորներ կան, որ դեռ օգտվում են գրքերից, մասնավորապես՝ բացատրական բառարաններից: Ո՛չ, ո՛չ, խոսքը Առաքել Մովսիսյանի մասին չէ, ով իր գլխում ունի բառերի այնպիսի հարուստ շտեմարան, որ պարզապես «փաթթած» ունի ինչպես գրքերն ու պլանշետները, այնպես էլ Ազգային Ժողովում քննարկվող հարցերն ընդհանրապես: Գրքերից օգտվողն այլ մարդ էր՝ Արմեն Ռուստամյանը, ով ստուգաբանեց «չաթլախ» բառի իմաստը և այդ բառը ԱԺ-ից տեղափոխվեց դեպի իրական կյանք և այսօր արդեն լայն կիրառություն ունի ժողովրդական շրջաններում: Սա վկայում է Հայաստանում ևս մեկ անոմալիայի մասին՝ հայհոյանքը ծնվում է երկրի խորհրդարանում և այնտեղից էլ անցնում փողոց: Յուրահատուկ է: Սա արդեն 20 տարուց ավել ընթացող պրոցեսի մի մասն է միայն: Դեռ նախորդ իշխանությունների ժամանակներից հիշում ենք Ալրաղացի Լյովիկի ու Լեդի Հակոբի՝ «ոսկեղենիկ հայերենով» «բանավեճերը», ապա ՀՀԿ-ական Շմայս ու Թոխմախի Մհեր մականունները կրող պատգամավորների «բարեկիթ» պահվածքը և այլն: Դեպքերն ու դեմքերը բազմաթիվ են, իսկ երեկվանն ընդամենը հաջորդն էր, նորություն չէր: Հայհոյանքներ այս անգամ չհնչեցին, բայց տեղի ունեցով էթիկայի նորմերի երկկողմանի կոպիտ խախտում, ավելի պարզ ասած՝ անշնորհքություն: Նախ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պետք է գիտացեր, որ ԱԺ ամբիոնն այն տեղը չէ, որտեղից կարելի է նման կոպիտ ու չհիմնավորված մեղադրանքներ հնչեցնել այլ պատգամավորների հասցեին՝ մեղադրելով նրանց Ալիևից ֆինանսավորվելու մեջ: Մյուս կողմից էլ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը, որպես արևմտյան արժեքների ջատագովներ, պետք է քաջ իմանային, որ թեկուզ ըստ այդ նույն արևմտյան արժեքների՝ երբ որ մարդը խոսում է, ելույթ է ունենում, անկախ ելույթի բովանդակությունից՝ պետք չէ անընդհատ նրան ընդհատել, այն էլ՝ բլոտ խաղացողներին կամ էլ շքամուտքում իրար հետ բարձրաձայն վիճող հարևան-հարևանուհիներին բնորոշ բղավոցներով: Բայց Վահրամ Բաղդասարյանն էլ, ինչպես ասում են՝ «տակ չի մնում», և ի պատասպան բղավոցների՝ թույլ է տալիս իրեն Փաշինյանի ու Փոստանջյանի հասցեին ուղղել անձնական բնույթի վիրավորանքներ՝ անվանելով «տգետ», «անբարոյական»: Եթե ՀՀԿ խմբակցության ղեկավարին վրդովեցրել էր իր խոսքն ընդհատելու, իր վրա բղավելու փաստը, ապա նա կարող էր ուղղակի ըստ ընդունված կանոնակարգի դիմել ԱԺ նախագահին՝ խնդրելով նկատողություն անել Փաշինյանին ու Փոստանջյանին, արգելել վերջիններիս խոսել, ելույթ ունենալ: Իհարկե, Բաղդասարյանը դիմեց ԱԺ նախագահին այդ հարցով, պարզապես դա արեց պատգամավորների անձնական որակումների ու վիրավորանքների ուղեկցությամբ: Ինչպես տեսնում ենք՝ մեր պատգամավորների մոտ ոչ մի կերպ չի ստացվում աշխատելը: Ամեն ինչ ստացվում է, բացի աշխատելուց: Իսկ աշխատավարձ ստանում են, անձեռնմխելիությունից օգտվում են: Միգուցե ժամանա՞կն է փոխել Ազգային Ժողովի կազմը՝ ամբողջությամբ: Իսկ ներկա կազմին գործուղել դեպի «քուչի բեսեդկաներ»՝ ցմահ: Կարեն Վարդանյան
80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia