Երեկ Դիլիջանի թունելի հարևանությամբ խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորների թիվը հասել է 13-ի, որոնցից 10-ը Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնական կենտրոնի աշխատակիցներ են
SocietyShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ ապրիլի 10-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Դիլիջանի թունելի մոտ ոստիկանության ծառայողի և Կենտրոնական բանկի աշխատակցի մասնակցությամբ կատարված խոշոր ավտովթարից, ինչի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սևանի բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 11-ին, պարզվել է, որ Դիլիջանի «Տավուշ» բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Daweoo Corando մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Նազարյանը, նրա ուղևորներ՝ Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Շաքե Տիտանյանը, Երևան քաղաքի բնակիչներ՝ 27-ամյա Հայկ Կարապետյանը, 27-ամյա Արգիշտի Թադևոսյանը, 25-ամյա Վազգեն Պողոսյանը, 31-ամյա Տաթևիկ Հարությունյանը, 24-ամյա Արմինե Յարալովան, 26-ամյա Գոհար Քարտաշյանը, 56-ամյա Գայանե Բարիկյանը և 63-ամյա Արևիկ Գրիգորյանը։
Շարունակությունը՝ այստեղ: