Թուրքիան երրորդ ատոմային էլեկտրականը կկառուցի
International newsԹուրքիան մտադիր է 2018-2019 թվականների ընթացքում կառուցել երրորդ ատոմային էլեկտրակայանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն' հավելելով, որ արդեն տվել է կառուցման հանձնարարականը:
Նա նշել է, որ ատոմային էլեկտրակայանի կառուցումը հնարավոր կլինի միայն որակավորված մասնագետների առկայության պարագայում: Դավութօղլուի խոսքով' էլեկտրակայանը կլինի ազգային նախագիծ: