Ադրբեջանում կասկածյալը ինքնասպան է եղել իրեն ձերբակալած ոստիկանի ատրճանակով
SocietyԱդրբեջանում տղամարդը, ով ձերբակալվել է գյուղի հիվանդանոցի գլխավոր բժշկի տան վրա հարձակման կասկածանքով, ինքնասպանություն է գործել։
Ինչպես հաղորդում է АПА-ն՝ այդ մարդը Խոլիմիլիի բնակիչ Ռամիլ Հուսեյնովն է (1974 թվականին ծնված)։ Նշվում է, որ նա հարվածել է ոստիկանին, խլել նրանից ատրճանակն ու կրակել ինքն իրեն։
Մարտի 18-ի գիշերը անհայտ անձինք սողոսկել են բժիշկ Վահաբ Հալըգօղլուի տուն եւ բութ առարկայով գլխին հարվածելով՝ նրան լուրջ վնասվածք հասցրել, ինչի հետեւանքով մարտի 26-ին տղամարդը մահացել է։ Հայտնի է դարձել, որ չարագործներից մեկը Ռ. Հուսեյնովն է։