Հենրիխ Մխիթարյան. Շատերը ծիծաղում էին և չէին հավատում ինձ
SportՄխիթարյանը պատմել է, որ 13 տարեկան հասակում մարզվել է բրազիալական «Սան Պաուլո» ակումբում՝ հմտությունները բարելավելու և կատարելագործվելու համար:
Նրա խոսքով, շատերը կասկածում էին իր ունակություններին և չէին հավատում, որ ինքը կարող է մեծ բարձունքների հասնել.
«Կարող եմ ասել, որ շատերն ինձ չէին հավատում: Նրանք պարզապես ծիծաղում էին և մտածում էին, թե այն ինչ ես ասում էի, խելահեղություն էր: Նրանք կարծում էին, որ ես չէի կարողանա հասնել այս մակարդակին:
Երազում էի հանդես գալ աշխարհի լավագույն ակումբներից մեկում, և դա այն է, ինչ հիմա ես անում եմ»,- ասել է Մխիթարյանը: