Սպանություն Արագածոտնի մարզում. 52-ամյա մահացածի վրա արձակվել է 10-ից ավելի կրակոց. կատարողը փախուստի դիմելիս վթարի է ենթարկվել
SocietyShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ ապրիլի 10-ին, սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին, որ շտապօգնության բրիգադը կանչով մեկնել է Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության փոխգնդապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ։
Շարունակությունը՝ այստեղ: