2014 թվականի օգոստոսի 22-ին` ժամը 04:30-ի սահմաններում, անհայտ անձինք փորձել են գողություն կատարել Երևանի Խորենացի 6 հասցեում գործող «ՎԱՍ» սուպերմարկետից, սակայն անվտանգության աշխատակիցը նկատել է նրանց գործողությունները, -այս մասին հայտնում է ORER.am-ը՝ տեղեկանալով ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նշված անձինք չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել` իրենց կամքից անկախ հանգամանքներով, և հարվածելով անվտանգության աշխատակցի դեմքին՝ դիմել են փախուստի: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Ովքեր տեղեկություն ունեն տեսանյութում պատկերված անձանց մասին, խնդրվում է, այդ մասին հայտնել վարույթն իրականացնող մարմնին՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, կամ ոստիկանության մոտակա բաժին։ Նախաքննության ընթացքում սուպերմարկետից առգրավվել են դեպքին առնչվող տեսագրությունները: