Հայտնի է, թե ով կսպասարկի Անդերլեխտ-Մանչեսթեր Յունայթեդ հանդիպումը
SportՈւԵՖԱ-ն նշանակել է բոլոր այն մրցավարներին, որոնք կսպասարկեն Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի` ապրիլի 13-ին կայանալիք առաջին հանդիպումները:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ «Անդերլեխտ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կսպասարկի գերմանական մրցավարական բրիգադը՝ Ֆելիքս Բրիխի գլխավորությամբ:
Ինչ վերաբերում է ապրիլի 13-ին կայանալիք մյուս խաղերին, ապա «Լիոն»-«Բեշիկթաշ» հանդիպումը կսպասարկի Անտոնիո Միգել Մատեու Լաոսն Իսպանիայից, «Այաքս»-«Շալկե» խաղը կսպասարկեն ռուս մրցավարները՝ Սերգեյ Կարասևի գլխավորությամբ, իսկ «Սելթա»-«Գենկ» խաղը կսպասարկի ֆրանսիացի մրցավար Կլեման Տյուրպենը:
Բոլոր խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:05-ին: