Գյունդողան. Հուսով եմ, որ Բորուսիայի ֆուտբոլիստների հետ ամեն ինչ կարգին է
SportԴորտմունդի «Բորուսիայի» նախկին կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը, ով այժմ պաշտպանում է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գույները, աջակցական խոսքեր է հղել դորտմունդյան ակումբի հասցեին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/4 եզրափակչի` «Բորուսիա»-«Մոնակո» հանդիպումից մեկ ժամ առաջ պայթյուն է որոտացել «բզեզների» ավտոբուսի շրջակայքում, որի պատճառով վիրավորվել է տանտերերի պաշտպան Մարկ Բարտրան:
«Չեմ կարողանում հավատալ այս ամենին: Հուսով եմ, որ «Բորուսիայի» կազմում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստների մոտ ամեն ինչ կարգին է»,- գրել է կիսապաշտպանը թվիթերյան իր միկրոբլոգում: