Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել Սահմանամերձ համայնքները հարկերից ազատելու և մի քանի այլ օրենքներ ընդգրկող փաթեթը, -այս մասին հայտնում է Orer.am-ը: Քննարկման շրջանակներում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը հիմնական զեկուցող, Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին հարցրեց, թե ո՞ր համայնքների համար է գործելու առաջարկվող օրենքը. «Երբ ասում էինք` ո՞նց է ընտրվելու գյուղերի ցանկը, ասում էիք` կառավարությունը կորոշի, ասում էինք` ինչի՞ հիման վրա է, ասում էիք` կատարել ենք հետազոտություն»: Փոխնախարարը պատասխանեց, որ չափորոշիչներն ու համայնքների ցանկը դեռևս որոշված չէ, բայց առաջնահերթություն կտրվի այն բնակավայրերին, որոնք հակառակորդի կրակոցների տակ են, սակայն այդ դեպքում ևս սոցիլական վիճակը հաշվի կառնվի: