ՄԱԿ. 30 մլն մարդ թմրանյութեր է օգտագործում
SocietyԱշխարհում մոտ 30 մլն մարդ թմրանյութեր է օգտագործում, իսկ կախվածությունից ամեն տարի մահանում է մինչեւ 200 հազար մարդ: ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի թմրանյութերի եւ հանցավորության հարցերով վարչության գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովն այս տվյալները ներկայացրել է Մոսկվայում ընթացող միջազգային համաժողովում, որը կազմակերպել է ՌԴ-ի Հասարակական պալատը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«30 մլն մարդուց 11,5 մլն-ը թմրանյութերն օգտագործում է ներարկման միջոցով, 14 տոկոսը վարակված է ՄԻԱՎ-ով, 52 տոկոսը՝ հեպատիտ С-ով»,- հստակեցրել է նա:
Ֆեդոտովի խոսքով՝ թմրավաճառքը հանցավոր խմբավորումներին «աշխարհի ՀՆԱ-ի մոտ 3,6 տոկոսի» եկամուտ է բերում: «Միայն Եվրամիությունում թմրաբարոնների եկամուտը կազմում է 24-28 մլրդ դոլար»,- նշել է նա:
2016-ի հունիսին վարչությունը զեկույց էր հապարակել, որում նշված է, որ թմրանյութերի օգտագործման հետ կապված հիվանդություններով եւ խանգարումներով տառապող մարդկանց թիվը ավելացել է 29 մլն մարդով: Միջազգային փորձագետների տվյալներով՝ ամենատարածված արգելված միջոցը կանաբիսն է, էլ ավելի մեծ տարածում է ստանում հերոինային թմրամոլությունը: