Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենը վերընտրվել է
SocietyՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվել է Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից հայտնում են, որ Արամ Պապոյանը ծնվել է 1959թ.` Երևանում: Ավարտել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: 2010թ-ին ընտրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ:
2006թ-ից Արամ Պապոյանը ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենն է: