Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 55-ամյա վարորդը Ուշիի ոլորանում МАЗ-ով կողաշրջվել է
SocietyShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Սիսիան քաղաքի Շիրակի փողոցի բնակիչ՝ 55-ամյա Արտյոմ Սիմոնյանը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորանում իր վարած МАЗ մակնիշի 071 AF 61 համարանիշի կիսակցորդով կողաշրջվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։
Շարունակությունը՝ այստեղ: