Yerevan, 24.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Յուրի Մեչիտովի լուսանկարչական աշխատանքները ցուցադրվեցին Երևանում

Culture

«Կովկասյան գործընկերություն» կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 12-ին «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչ Յուրի Մեչիտովի «Վրաստան-կրկնակի Էջեր» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողութունը: Լուսանկարիչը հայ արվեստասերների դատին հանձնեց վերջին 40 տարիների ընթացքում Վրաստանում արված սև և սպիտակ լուսանկարները:

«Մարդիկ ինձ համար ամենահետաքրքիր ու կարևոր օբյեկտներն են: Մարդն Աստծո ստեղծած ամենաանհասկանալի էակն է, մինչև վերջ չբացահայտված տիեզերքը: Այդ իսկ պատճառով մեծ բավականություն եմ ստանում նրանց լուսանկարելով»,- նշեց Յուրի Մեչիտովը:

Նրա խոսքով՝ ինքն իրեն երկրագնդի քաղաքացի է համարում, սակայն ցուցահանդեսը նվիրել է իր հայրենիքին՝ Վրաստանին, որտեղ ծնվել է: «Լուսանկարներիս միջոցով ներկայացնում եմ երկրիս և՛ ցավը, և´ գեղեցկությունը»,-ասաց նա:

Հայաստանն առաջին օտար երկիրն է, որտեղ ցուցադրվում են այս նկարները: Հայաստանից հետո լուսանկարները կներկայացվեն Մոսկվայում, Նյու Յորքում, Փարիզում  և այլ քաղաքներում:

Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն ասաց, որ Մեչիտովին ճանաչում է 80-ական թվականներից: «Նա կարողանում է ֆիքսել այն ամենը, ինչը շատերն անգամ չեն նկատում: Ներկայացված լուսանկարներում կա վիշտ, ուրախություն, սովորույթներ ու ավանդույթներ: Կարծում եմ, որ այս ցուցահանդեսի միջոցով մենք ավելի լավ կճանաչենք մեր հարևան ժողովրդին»,-եզրափակեց Սարգսյանը:

«Կովկասյան գործընկերություն» կազմակերպության նախագահ Հովհաննես Մանուկյանն ընդգծեց, որ վաղուց էին նախատեսել նման ցուցահանդես անցկացնել:

«Յուրի Մեչիտովը բավականին հայտնի լուսանկարիչ է, և կարևոր է նրա աշխատանքները ցուցադրել Հայաստանում: Նմանատիպ միջոցառումների նպատակը մեր հասարակությունների միջև կապերն ամրապնդելն է, քանի որ  մշակույթը ժողովուրդների միջև կամուրջներ գցելու լավագույն տարբերակն է»,-շեշտեց Մանուկյանը:

Ցուցահանդեսը մարդաշատ էր: Ներկա էին արվեստի տարբեր ոլորտների գործիչներ՝ գրականագետներ, նկարիչներ, լուսանկարիչներ, գրողներ:

Յուրի Մեչիտովը ծնվել է 1950 թվականի մայիսի 10-ին Թիֆլիսում: Լուսանկարել սկսել է 8 տարեկանում: Սակայն լուսանկարչութամբ լուրջ զբաղվելու մասին ավելի ուշ է մտածել: Նրա առաջին ցուցահանդեսն անցկացվել է 1979 թվականին Թիֆլիսում: Հիմնականում վավերագրական ժանրում է աշխատել, այնուհետև հասկացել, որ ավելի շատ իրեն դուր է գալիս մարդկանց նկարելը: Լուսանկարիչը հաճախ նշում է, որ  ինքը երջանիկ է, որ արվեստի աշխարհում է աշխատում: Նրա ուսուցիչներն են եղել նկարիչ Մարկ Պոլյակովը, ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը և Վլադիմիր Պիչխաձեն:

Սերգեյ Փարաջանովի լուսանկարները Յուրի Մեչիտովի այցեքարտն են: Մեչիտովի ամենահայտնի գործերից մեկը «Թռչող Փարաջանովը» լուսանկարն է:

Յուրի Մեչիտովը շուտով կավարտի իր նոր ֆոտոգիրքը, որտեղ զետեղել է կյանքից հեռացած ընկերների լուսանկարները: 

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts