Կոռնիձորում «Գրադ»-ի արկեր են հայտնաբերվել
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 12-ին, ժամը 12:15-ին տեղեկություն է ստացել, որ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի 9-րդ փողոցի թիվ 25 տանը հարակից այգում հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, պարզվել է, որ 9-րդ փողոցի թիվ 25 տանը հարակից տարածքում՝ թիվ 1 տան հետնամասում և 4-րդ փողոցի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են «Գրադ» հրետանու արկեր:
Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքները: