«Յուվենտուսն» ու Պաուլո Դիբալան պայմանավորվել են
SportԹուրինի «Յուվենտուսն» ու արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան պայմանավորվել են գործող պայմանագիրը երկարաձգելու հարցում, գրում է Gazzetta dello Sport-ը:
Արգենտինայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2022 թվականը: Դիբալան կստանա տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ եւ իր հայրենակից Գոնսալո Իգուաինի պես կլինի «Յուվենտուսի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում արգենտինացի հարձակվողը 24 խաղում դարձել է 8 գոլի եւ 6 գոլային փոխացման հեղինակ: