Հայ շախմատիստուհիները Եվրոպայի անհատական առաջնության երկրորդ տուրում
SportԱպրիլի 12-ին Ռիգայում խաղացվել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության երկրորդ տուրը (144 մասնակից, 11 տուր):
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Գևորգյանը:
Երկրորդ տուրում Դանիելյանն ու Գևորգյանը հաղթանակ են տարել, իսկ Մկրտչյանը եւ Գալոյանը ոչ-ոքի են խաղացել:
Դանիելյանը և Գալոյանը 1.5-ական միավորով զբաղեցնում են, համապատասխանաբար, 38-րդ եւ 46-րդ, Մկրտչյանն ու Գևորգյանը 1-ական միավորով` 73-րդ եւ 76-րդ տեղերը:
Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան: