Արամ Հակոբյանին պատշաճ բժշկական հետազոտության ենթարկելու պահանջով հրատապ միջամտության անհրաժեշտություն կա. Ա. Թաթոյան
SocietyՄԻՊ գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ՄԻՊ պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամբերից Արամ Հակոբյանի աոռղջական վիճակի մասին ահազանգերին, ասաց. «Վաղը նախատեսում ենք այցելել Դատապարտյալների հիվանդանոց»,-ասաց նա՝ հավելելով, որ Արամ Հակոբյանին պատշաճ բժշկական հետազոտության ենթարկելու պահանջով հրատապ միջամտության անհրաժեշտություն կա:
Իսկ Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի առողջական վիճակի մասին ՄԻՊ-ը նշեց. «Պահանջ ենք ներկայացրել, որ անհապաղ նրան վնասվածքաբան այցելի: Նրան էլ երեկ ենք այցելել, մի քանի խնդիր ենք տեսել: Կանխարգելիչ միջոցառումներ են պետք»:
Անդրադառնալով նաեւ Վահան Շիրխանյանի դեպքին,՝Արման Թաթոյանը նշեց, որ նրան պետք է կրկին ենթարկել հետազոտությունների. «Նա որոշ դեղեր է սկսել ստանալ, հիմա դատապարտյալների հիվանանոցում է: Ես համաձայն եմ նրա հարազատների այն պնդման հետ, որ նա պետք է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվի»: