Լուիս Էնրիկեի քննադատությունից հետո Մեսին ու Նեյմարը բաց են թողել մարզումը
Sport«Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսին ու Նեյմարը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Թուրինի «Յուվենտուսից» 0:3 հաշվով կրած պարտության հաջորդ օրը չեն մասնակցել կատալոնական ակումբի մարզմանը, գրում է Marca-ն:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մարզումից առաջ երկար զրուցել է ֆուտբոլիստների հետ՝ նրանց քննադատելով Թուրինում ցուցադրած անհաջող խաղի համար: Էնրիկեի խոսքերից հետո Մեսին ու Նեյմարը հեռացել են խաղադաշտից եւ աշխատել անհատական ծրագրով, թեեւ «Բարսելոնան» չէր հայտնել, որ խաղացողները որեւէ խնդիր ունեն:
«Յուվենտուսի» դեմ հանդիպման հետխաղյա ասուլիսում իսպանացի մասնագետն իր խաղացողներին մեղադրել էր ծուլության մեջ:
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 19-ին Բարսելոնայում: